National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.10.2022
Օրենսդրական նոր կարգավորմամբ պատգամավորներն ԱԺ նիստում ստորագրելու են երդման տեքստի տակ
1 / 15

Օրենսդրական կարգավորման նպատակն է հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումն ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առաջարկվող նոր կարգավորմամբ երդվելուց հետո պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրելու են երդման տեքստի տակ: Ներկայացնելով իր, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած օրենսդրական առաջարկը՝ հայտնել է Ալխաս Ղազարյանը: Հարցը քննարկվել է ԱԺ հոկտեմբերի 25-ի նիստում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել է դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Կարեն Սարուխանյանը:

Օրակարգային հարցի վերաբերյալ Կառավարությունն առաջարկներ չունի: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հավելել է, որ երդման եւ ստորագրման ընթացակարգերը հստակեցման կարիք ունեն, որոնց անդրադարձ կլինի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

ԱԺ նիստում քննարկվել է նաեւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը հայտնել է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արդեն իսկ գործող Կառավարության որոշումների նախաբանում համապատասխան լիազորող նորմերի ամրագրման, ինչպես նաեւ առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար:

Առաջարկվում է նաեւ Կառավարությանն իրավասություն տալ՝ ընդունելու առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտեր:

Նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը,  ներկայացնելով ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը, նշել է, որ Հայաստանում մթնոլորտային օդի որակի դիտարկումներ իրականացվում են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում, Արարատում, Ծաղկաձորում, Կապանում, Քաջարանում եւ Չարենցավանում: Գործադիրը քայլեր է իրականացնում զարգացնելու «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն»-ի տեխնիկական կարողությունները, որի արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա ամեն պահի տեղեկատվություն ստանալ տվյալ տեղանքի աղտոտվածության վերաբերյալ: Երեւանում արդեն տեղադրվել է փոշու չափիչ 5 սարք:

Օրենսդրական նախաձեռնությամբ վարչական պատասխանատվություն է նախատեսվում արտադրության կամ սպառման թափոնները թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում այրելու համար: Փաթեթով առաջարկվող բոլոր կարգավորումները՝ այստեղ:

Գլխադասային՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեն Մկրտչյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մտահոգություն է հայտնել Երեւանում եւ մարզերում օդի աղտոտվածության վերաբերյալ: Նրա կարծիքով՝ այն բացասական ազդեցություն է ունենում թե՛ քաղաքացիների առողջության վրա, թե՛ ներդրումների ներգրավվման հարցում: Փոխնախարարը նշել է, որ Երեւանում փոշու, ազոտի, երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի եւ գետամերձ օզոնի վերաբերյալ առկա ցուցանիշներն աճի միտումներ ունեն:

Օրվա ընթացքում քննարկված հարցերի քվեարկությունները կկազմակերպվեն հոկտեմբերի 26-ի նիստում:

Վերջին նիստի հայտարարություններին մասնակցել են նաեւ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները: «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց ելույթներում խոսել են, մասնավորապես, Արցախի ինքնորոշման իրավունքի, հայրենիքի փրկության, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան այցը ոչ ցանկալի լինելու հայտարարության մասին:


17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am